Մհեր Մնացականյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 5.3 դասարան

Աշուն օր

September28

 

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

 

 

 

 

 

 

 

 

  1. Բացատրիր արտահայտությունները

 

վար եկան – իջան

շար եկան – շարվեցին

մաղ տալ – մաղեցին

շաղ տալ շաղցին

քող կապել – գցել

  1. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Երկինքը սևացավ ու կարկուտ և սկսեց ու բոք եղավ իսկ հետո արևը շողքը գցեց սարերի վրա և երկինքը մաքրվեց

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Վար – վեր

Պաղել – տաքանալ

Հեռու – մոտ

Վառել – մարել

  1. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Ծագեց առավոտ

Ծերուկ երկիր սուգ արավ։

 

Email will not be published

Website example

Your Comment:



Skip to toolbar